Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ են քննարկելու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում (տեսանյութ)

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հունվարի 14-ին Մոսկվայում կքննարկեն տարածքների ապաշրջափակման հարցը։ «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ պարզաբանելով, թե որոնք են լինելու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրակարգի առաջանային հարցերը։

Նելլի Մինասյանն, անդրադառնալով Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա ՀԱՊԿ-ի՝ սահմանափակ ժամկետով խաղաղապահներ Ղազախսատանի ուղարկելու հանգամանքին,  նշեց, որ ՀԱՊԿ-ը մի քայլ առաջ անցավ Թուրքիայից և կարողացավ Ղազախստանում վերահսկողությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել։ «Նազարբաևը այս տարիների ընթացքում բազմավեկտոր քաղաքականություն է վարել և նրա թուրքամետ դիրքորոշումները բացահայտ են եղել։

Բացի այդ, նա թյուրքական աշխարհի ստեղծման կողմնակիցներից է եղել, և նա ամեն ինչ անում էր, որպեսզի թուրքական ազդեցությունը մեծանա։ Իսկ ղազախստանյան իրադարձությունները ճիշտ հակառակ էֆեկտն ունեցան, որ այդքան հեշտությամբ չեն տեղի ունենալու գործընթացները»,- ասաց փորձագետը և շեշտեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանին ներկայացնել թշնամի թուրքական աշխարհի համար։

Ի՞նչ ազդցություն կունենան Ղազախստանում տիրող իրադարձությունները տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար։ Հարցին ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ այս փուլում Ղազախստանում տիրող իրադարձությունները ուղղակի ազդեցություն չեն ունենա․ «Հայաստանն ու Վրաստանը զերծ կմնան ազդեցությունից։ Գունավոր հեղափոխության նման մի բան է, որը փորձում են իրականացնել։ Ղազախստանի դեպքում շատ լավ օգտագործվեց հակառուսական տրամադրությունները և օգտագործվեց իսլամիզմը»։ Մանրամասները՝ տեսանյութում։