Բացել լրահոսը Փակել լրահոսը
271538913_1518881548478384_8352139635250473928_n
A A
Հասարակություն

Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ Ոստիկանությունը։
 
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: