Բացել լրահոսը Փակել լրահոսը
6549159
A A
Քաղաքականություն

Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ղազախստանի նախագահ Տոկաևը արտակարգ դրություն է մտցրել երկրի ողջ տարածքում։ 
 
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մանգիստաուի եւ Ալմա-Աթայի մարզերում, ինչպես նաեւ Ալմա-Աթայում եւ Նուր-Սուլթանում:
 
Որոշումը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը երեկոյան 11-ից մինչև առավոտյան 7-ը, արգելում է զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, ինչպես նաև լիազորում է իրավապահ մարմինների աշխատակիցներին զննության ենթարկել քաղաքացիներին ու ստուգել նրանց մեքենաները։
 
Ղազախստանում արդեն չորրորդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արեւմուտք) Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, իսկ հետո տեղափոխվել այլ կենտրոններ: