Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

«Երեք տենոր» մեծ գալա-համերգը ցնցեց հանդիսատեսին

Դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երեք տենոր» մեծ գալա-համերգով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:

Հնչեցին հայտնի և սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ։ Համերգն անցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երաժիշտները նշում են, որ թանկ են գնահատում հայրենիքում, իրենց հարազատ հանդիսատես առջև ելույթ ունենալու ցանկացած հնարավորություն և ուրախ են, որ այս համերգով կարողացան ոգևորել, համախմբել և փոքր-ինչ ամոքել իրենց հարենակիցներին, թե հոգեպես, թե զգացապես:

Նրանք վստահ են, որ բարձրակարգ արվեստը իր մեջ հզոր ուժ ունի: Լիպարիտ Ավետիսյանն ու Արսեն Սողոմոնյանը օպերային արվեստի միջազգային ասպարեզում իրենց սերնդի ամենապահանջված և առաջատար արտիստներից են: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Քովենթ Գարդենի թագավորական օպերային թատրոնը, Վիեննայի, Մյունխենի Բավարական, Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններն ու Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ