Բացել լրահոսը Փակել լրահոսը
1640335348462_3293700_810_x_458
A A
Հասարակություն

Իրան-Թուրքիա սահմանային անցակետերը 15 օրով փակվել են

Իրանը որոշել է դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած 15-օրյա ժամկետով փակել Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը։ Այս մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի Էսենդերեի վարչական շրջանի ղեկավար Դըրբազ Բյույուքսուն տարվա ավարտից 8 օր առաջ իրանական կողմի կայացրած որոշումը կապել է Նոր տարվա հետ։ 

Նրա կարծիքով՝ Իրանը պարզապես ցանկանում է սահմանափակել իր քաղաքացիների մասնակցությունը տոնական միջոցառումներին։