Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռային զորակոչ
A A
Պաշտոնական Հասարակություն

Նախատեսվում է հայտարարել պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ

Կառավարության որոշմամբ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Նախատեսվում է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծառայություն անցած զինծառայողներին: