Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գորիս-Կապան ճանապարհին ո՞վ է Socar-ից օգտվելու․ Թեւան Պողոսյան (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները արցախցու և Արցախի նկատմամբ ապատիա ունեն: Այս տարի Արցախի մասին հիշեցինք դեկտեմբերի 10-ին և սեպտեմբերի 2-ին: Մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը գտնվում է անորոշությունների ժամանակաշրջանում:

Բանախոսը հարցադրում է անում՝ ո՞վ է օգտվելու Գորիս-Կապան ճանապարհին գործող Socar-ի բենզալցակայանից։ Պողոսյանի դիտարկմամբ՝ Արցախի կարգավիճակի հարցում մեր սպասելիքները միջազգային կառույցներից՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբից, կարող են լավ տեղ չտանել: Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ձևակերպել, թե ինչ ենք մենք հասկանում կարգավիճակ ասելով:

Պողոսյանի դիտարկմամբ՝ կարգավիճակը կարող է լինել նաև մշակութային, որը շահեկան չէ իհարկե: Թևան Պողոսյանի խոսքով՝ Արցախում օրինակ խնդիրը ձևակերպված է՝ բազմիցս է հայտարարվել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մինչդեռ հայկական կողմը նման բան չի ասում: