A
A
Մարզահամերգային համալիրում կգործի շարժական պատվաստումային կետ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: