Բացել լրահոսը Փակել լրահոսը
1bf5508552f105de667d7aa1a3f3f871
A A
Հասարակություն

Վանաձորում վճարային տերմինալից փորձել է գողություն անել ու բռնվել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող վճարային տերմինալներից գողություն կատարելու պահին բռնել և Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:  

Բերման ենթարկվածը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Ա. Մ.-ն էր, փորձում էր Տիգրան Մեծի պողոտայի 75 հասցում գործող «Ինեկոբանկի» դիմաց գտնվող վճարային տերմինալը «իրենով անել»: 

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: