Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում

Եվրոպայի ֆուտբոլի միության նստավայր Նիոնում այսօր տեղի ունեցավ 2022-23թթ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա B լիգայի 1-ին խմբում: Նրա մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի ազգային հավաքականները:

Խմբային փուլւ կմեկնարկի 2022թ հունիսի 2-ին, իսկ կավարտվի սեպտեմբերի 27-ին: Եզրափակիչ մրցաշարը նախատեսված է 2023թ հոինիսի 14-18-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ խաղարկությունում հաղթելով իր խմբում, C լիգայից տեղափոխվեց B լիգա: