Բացել լրահոսը Փակել լրահոսը
2P2A1363 copy (2)
A A
Պաշտոնական

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը: