Բացել լրահոսը Փակել լրահոսը
մամիկոն ասլանյան
A A
Պաշտոնական

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

 

Մամիկոն Ասլանյանի գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր:

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։