Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին ձեզանից եմ տեղեկանում․Դումանյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներից իմացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Նա խնդրեց լրագրողներին իրեն ոլորտային հարցեր ուղղել։ Դումանյանի խոսքով՝ քաղաքապետարանը «հսկա» կառույց է, ունի ամենատարբեր գործառույթներ և իր ներկայացրած նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով։

Վահրամ Դումանյանը, սակայն, անդրադարձավ քաղաքապետարանի կրթության վարչության և ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության մասին հարցին։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք։ Ինչպես գիտեք հիմնական դպրոցները համակարգվում են քաղաքապետարանի կողմից իսկ Ավագ դպրոցները՝ մեր նախարարության։ Կարծում եմ՝ կառավարչական առումով նման բաժանումը արհեստական է։ Բայց դա քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության խնդիրը չէ, դա ընդհանուր խնդիր է»․ նշեց նախարարը։

Դումանյանը նշեց՝ շուտով կունենան մեկ միասնական կառավարչական համակարգ։