Բացել լրահոսը Փակել լրահոսը
268256418_434201201638797_6465858184915923140_n
A A
Հասարակություն

Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին․ Վլ․ Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում առողջական վիճակը կտրուկ վատացել էր օրեր առաջ, ֆբ-ի իր էջում գրել է.
 
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ:
 
Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
 
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:
Աստված բոլորիս պահապան»:
 
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանն արդեն շուրջ 1 շաբաթ է` գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նրա առողջական վիճակի վատթարացումը տարեսկզբին տարած ինսուլտի հետևանքն է։