Բացել լրահոսը Փակել լրահոսը
266105303_4307739095999417_7144663178918953281_n
A A
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռւսական ռուբլի:
 
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:
 
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:
 
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ