Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես տարակուսած եմ, թե ինչ նպատակ է հետապնդում 3+2 ֆորմատը. Արա Այվազյան (տեսանյութ)

«Սա ևս մեկ հանդիպում է, որը կարող է առաջընթաց ապրձանագրել որոշ հումանիտար հարցերի լուծման համար», -այսպես պատասխանեց ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այսօր Բրյուսելում կայանալիք Ն․ Փաշինյան - Ի․ Ալիև հանդիպումից։

Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ նա նշեց․ Հայաստանը պետք է զգուշանա 3+2 ձևաչափից․ 

«Պաշտոնական Երևանի կողմից հայտարարվում է, որ 3+2 ֆորմատը չպետք է կրկնի այն գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատների շրջանակում, բայց մեզ հայտնի են և Անկարայի, և Բաքվի հայտարարությունները և նպատակները։ Եվ ես մտավախություն ունեմ, որ այս ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել կամ ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկել են։ Երբ ես այդ պաշտոնին էի, ասում էի՝ ժամանակն անցել է լսելու խոսքերը, և մենք սպասում ենք պաշտոնական Անկարայից դրական քայլերի։ Ցավոք սրտի, մենք ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ։ Դրա համար ես բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ֆորմատը»

Արա Այվազյանը կարծում է, որ այս ձևաչափի մեջ վտանգավոր կարող է լինել Թուրքիայի ներկայությունը։

Ինչ վերաբերվում  է Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի աշխատանքներին, ԱԳՆ նախկին նախարարը կարծում է, որ վերջին ժամանակներում Մինսկի խմբի համանախագահները առավել մեծ ուշադրություն են դարձնում հումանիտար հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։