Մահվան ելքով վրաերթ՝ Արցախի Մարտունի տանող ավտոճանապարհին
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի 1978թ. ծնված բնակիչն իրեն պատկանող «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով ԱՀ Մարտունու շրջանի Գիշի-Մարտունի խաչմերուկից 180 մետր դեպի Մարտունի տանող ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ԱՀ Մարտունի քաղաքի 1936թ. ծնված Մ.Գ. Մելքումյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի քննիչը: Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: