Սա խստացում է, մեսիջ՝ մարտական դիրքերում գտնվող զինվորներին․ Արա Ղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հենց այնպես չէ, որ մենք հանկարծ որոշում ենք փոխել 20-30 տարվա պրակտիկան։ Սա նոր քրեական քաղաքականություն է, որը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից վերադարձված 10 գերիներից հինգի նկատմամբ քրեական գործեր հարուցելու հանգամանքին։
Փորձագետի կարծիքով, դա նոր քրեական քաղաքականություն է, որը հետապնդում է կոնկրետ նպատակներ․ «Խստացում, մարտական դիրքում գտնվող զինվորներին մեսիջ, նախականխում ինչ-ինչ հանցավոր արարքը»։
Ա․Ղազարյանն այդ գործերի հիմքում քաղաքական նպատակ չի տեսնում։
«Սա մաքուր քրեական գործ է, քաղաքականության հետ կապ չունի։ Եվ նպատակը ոչ միայն պատժելն է, այլև ապագայում նման հանցավոր արարքների կատարումը նախականխելը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում