Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Երեւանի կենտրոնի «թաքնված» շերտերը․ բացահայտում՝ շինարարության ընթացքում (տեսանյութ)

Երևանի կենտրոնում շինարարության ընթացքում հայտնաբերել են պատմական շերտեր։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը պեղումներ է իրականացնում Երևանի մանկական՝ նախկին Կիրովի անվան այգու տարածքում։

Այգու բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ նախկին սրճարանի կառույցի տարածքում բացվել են ոչ վաղ անցյալի մշակութային շերտեր, նաև հետաքրքիր գտածոներ՝ խեցեղենի կտորներ, արաբատառ դաջվածքով ծխամորճ, փոքրիկ կողպեք։

«Ա1+»-ը զրուցել է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանի հետ։

«Որոշեցինք փոքր հետախուզական աշխատանքներ կատարել և ուսումնասիրել, թե որքանով են հետաքրքիր շերտերը։ Բացվել են աղյուսաշար և սալահատակված աղյուսաշար սենյակներ, որոնց մի մասն է միայն պահպանված, ցավոք։ Խառը շերտեր են սրանք, և առայժմ թվագրել դժվարանում ենք։ Ըստ ամենայնի՝ սա հայտնի Ղանթարի շուկայի տարածքի մի մասն է»,-ասում է Սաֆարյանը։

Մանրամասները տեսանյութում։