Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evropa-17-19
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականների առաջիկա մրցակիցները

Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի նստավայրում, կայացել են Եվրոպայի Մ-19 և Մ-17 տարեկանների 2022/2023թթ առաջնություննեի որակավորման փուլի վիճակահանությունները։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է ընտրական 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի այդ տարիքային թիմերը։

Հայաստանի Մ-17 հավաքականն հանդես կգա ընտրական 10-րդ խմբում, որտեղ մերոնք կմրցեն Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի ընտրանիների հետ։

Երկու տարիքային մրցաշարերում հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանը կամ աշնանը։ Անցկացման վայրերը կորոշվեն ավելի ուշ։