Բացել լրահոսը Փակել լրահոսը
264833665_4526907160760276_3553413226730009651_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով առաջացած ճանապարհային փլվածքները վերականգնվել են

ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։
 
?Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ և Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։
?Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեիից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից և ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։
?Ծափաթաղի հատվածում փլվածքն ուներ 400 մետր երկարություն, որի վերականգնման համար պետական միջոցներից հատկացվել էր 335 միլիոն դրամ։
?Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հուլիսից և ավարտվել հոկտեմբերի վերջերին։ Կատարվել է կողնակների հողային լիցք, շուրջ 2 հազար խորանարդ մետր գաբիոնային շարվածք, 400 գծամետր երկարությամբ և 3486 քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ։ Փլվածքի ամբողջ երկայնքով տեղադրվել է արգելապատնեշ։
?Շինարարական աշխատանքները Շողակաթի հատվածում իրականացրել են «Արտաշես և Տաթևիկ», Ծափաթաղի հատվածում՝ «ՎՄՎ-Քամփնի» ընկերությունները։
 
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ