Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal (1)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմասնակցի 2024թ աշխարհի առաջնությանը

ՖԻՖԱ-ի նստավայրում կայացել է ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ հանդես են գալու նաև Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականները։

«Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։ Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս հանդիպել ենք, կարելի է ասել՝ ծանոթ ենք նրանց խաղաոճին։ Կոսովոյի ընտրանու հետ մրցելու ենք առաջին անգամ, բայց այդ թիմը մեզ համար հանելուկ չէ։ Մինչև ապրիլյան հանդիպումները դեռ շատ բաներ կփոխվեն։ Այս պահից սկսում ենք ուսումնասիրման փուլը։ Նաև ընկերական հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր թիմի ներուժը և լավագույնս պատրաստվենք Աշխարհի առաջնության նախնական փուլի հանդիպումներին։ Ամենակարևորը՝ խնդիր է դրվելու դուրս գալ հաջորդ փուլ», - այսպես է մեկնաբանել վիճակահանության արդյունքները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Նշենք, որ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլում հանդես են գալու 24 երկրներ: Դրանք բաժանվել են 6 նախնական խմբերի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմիանան բարձր վարկանիշ ունեցող 24 հավաքականներին և կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլ մտնելու համար:

Նախնական փուլի մրցաշարերը կկայանան 2022թ ապրիլի 4-13-ը: C խմբի խաղերը կկայանան Բուլղարիայում: