Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Աթլետիկոն» վերջին պահին մտավ փլեյ-օֆֆ, իսկ «Միլանը»` դուրս մնաց. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձավ փլեյ-օֆֆի ևս մեկ մասնակից: Դա B խմբում հանդես եկող Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 6-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին»: Իսպանական ակումբը վաստակեց 7 միավոր և վերջին տեղից միանգամից ցատկեց 2-րդ հորիզոնական, քանի որ նրա հետ համաքայլ ընթացող «Միլանը» սեփական դաշտում պարտվեց անգլիական «Լիվերպուլին», զբաղեցրեց 4-րդ տեղը և ընդհանրապես դուրս մնաց եվրոլիգաներից: «Պորտուն» եկող տարի պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

 

A խմբում պայքարը գնում էր 3-րդ տեղի համար, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր էր տալիս: Գերմանիայի «ՌԲ Լայպցիգ» թիմն իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին», վաստակեց 7 միավոր և պահպանեց իր տեղը: Իսկ ահա նրա հետ համաքայլ ընթացող բելգիական «Բրյուգեն» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Փարիզի «ՊՍԺ»-ին և դուրս մնաց եվրոգավաթներից:

 

C խմբի առաջատար Ամստերդամի «Այաքսը» սեփական դաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց 2-րդ տեղը գրաված պորտուգալական «Սպորտինգին» և տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը: Երրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» իր հարկի տակ ջախջախեց թուրքական «Բեշիքթաշին»` 5:0:

 

D խմբում հաղթեց Մադրիդի «Ռեալը», որը սեփական դաշտում երկու անպատասխան գոլ խփեց Միլանի «Ինտերին» և վերջնական գրավեց 1-ին տեղը: Իտալական ակումբը մնաց երկրորդ հորիզոնականում: Խմբի երկու ետնապահների` Դանոցկի «Շախտյորի» և Տիրասպոլի «Շերիֆի» միջև կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Մոլդովական թիմը 7 միավորով գրավեց 3-րդ տեղը և մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:

 

Չեմպիոնների լիգա

Ամփոփիչ աղյուսակներ

 

A խումբ

 

1.

«Մանչեսթեր Սիթի»

6

4

0

2

18-10

12

2.

«Պարի Սեն Ժերմեն»

6

3

2

1

13-8

11

3.

«Ռեդ Բուլ Լայպցիգ»

6

2

1

3

15-14

7

4.

«Բրյուգե»

6

1

1

4

6-20

4

 

B խումբ

 

1.

«Լիվերպուլ»

6

6

0

0

17-6

18

2.

«Աթլետիկո»

6

2

1

3

7-8

7

3.

«Պորտու»

6

1

2

3

4-11

5

4.

«Միլան»

6

1

1

4

6-9

4

 

C խումբ

 

1.

«Այաքս»

6

6

0

0

20-5

18

2.

«Սպորտինգ»

6

3

0

3

14-12

9

3.

«Բորուսիա» (Դորտմունդ)

6

3

0

3

10-11

9

4.

«Բեշիկթաշ»

6

0

0

6

3-19

0

 

D խումբ

 

1.

«Ռեալ»

6

5

0

1

14-3

15

2.

«Ինտեր»

6

3

1

2

8-5

10

3.

«Շերիֆ»

6

2

1

3

7-11

7

4.

«Շախտյոր» (Դոնեցկ)

6

0

2

4

2-12

2