Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen 7.12.
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը կրկին ջախջախեց Յան Նեպոմնյաշչուն. շախմատի ԱԱ

Դուբայում շարունակվող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ 9-րդ պարտիան:

Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին շատ վստահ սկսեց հանդիպումը և սկզբնախաղում ստացավ թեթեևակի առավելություն: Սակայն, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ակտիվ գործողություններով հավասարեցրեց դիրքը: Թագուհիները փոխանակելուց հետո, թվում էր, որ կողմերը շուտով հաշտություն կկնքեն: Սակայն ռուսաստանցի շախմատիստը ցանկանալով ամեն գնով կրճատել հաշվի տարբերությունը, ռիսկի դիմեց և նոր գրոհ ձեռնակեց: Ավաղ, նրա հաշվարկները սխալ դուրս եկան, և նա որակ կորցրեց: Մագնուս Կառլսենն անմիջապես օգտվեց սպիտակների զեղումից և 39-րդ քայլին տարավ երկրորդ անընդմեջ, իսկ թվով երրորդ հաղթանակը:

Այդպիսով, մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 6:3: Այն հավանաբար ժամանակից շուտ կավարտվի, քանի որ Մագնուս Կառլսենին մնացել է վաստակել 1,5 միավոր` չեմպիոնի կոչումը պահպանելու համար:

Հաջորդ` 10-րդ պարտիան, տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 8-ին: Աշխարհի չեմպիոնը կխաղա սպիտակներով: