Բացել լրահոսը Փակել լրահոսը
icj
A A
Քաղաքականություն

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը` Հաագայի դատարանի որոշման մասին

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

CHW-ի հաշվետվությունները ներկայացվել են որպես ապացույց գործով։  «Մենք ուրախ ենք մշակութային ժառանգության պահպանության այս հաջողության մեջ մեր դերակատարության համար:

 Ճանաչելով հրատապությունն ու անուղղելի վնասի սպառնալիքը, ինչպես նաև ռասայական խտրականության և մշակութային ժառանգության չարաշահումների միջև կապը, Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝  չսահմանափակվել միայն եկեղեցիներով և այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով»,-ասված է հայտարարության մեջ։