Բացել լրահոսը Փակել լրահոսը
264747545_4754743014590963_1635234543285992077_n
A A
Հասարակություն

Նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․ ՔՏՀԱՏՄ ղեկավար

ՔՏՀԱՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
1988թ․-ի սպիտակի երկրաշարժի մասին խոսելիս միշտ այս լուսանկարն է մտքումս։
Այս նկարի մեջ մեկտեղված են պատասխանատվությունն ու անտարբերությունը։
Յուրաքանչյուր կառուցապատող, շինարար ,ճարտարագետ , տեխնիկական հսկողություն իրականացնող, բանվոր, ստուգում իրականացնող պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին ։
 
Ժողովրդի մեջ տարածված խոսույթներ կան ․ «դե հա, ի՞նչ պիտի լինի», «էնա մեր հարևանը բարակ արմատուրա(ամրան) քցեց լավ էլ պահում է» և այլն։ Նմանատիպ չհիմնավորված և անպատասխանատու արտահայտությունները պետք է արմատախիլ արվեն մեր մտածելակերպից ։
 
Որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավար բազմաթիվ անգամ բախվել եմ նմանատիպ խնդիրների հետ, պայքարել ու շարունակելու եմ պայքարել նման արատավոր երևությների դեմ։ Քաղաքաշինական նորմերի,քաղքաշինական և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է , ինչն իմ աշխատանքի սկզբունքն է և կշարունակեմ հետևողական լինել ամուր շենքեր և անվտանագ քաղաքաշինական միջավայր ունենալու հետևողական աշխատանքովս:
 
Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․․․
Ցավակցում եմ 1988 թվականի աղետաբեր երկրաշաժի զոհերի հարազատներին և խոնարհումս երկրաշարժից հետո օգնության հասած բոլոր փրկարարներին ու կամավորներին ։