Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս մը
A A
Հասարակություն

Նարնջագույն գոտուց` դեղին գոտի. Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու կարգավորումներում։Այս մասին տեղեկացնում է երկրում ՀՀ Դեսպանությունը։
 
Համաձայն նոր որոշնման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։
 
Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։
 
Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը`  հղումով։