A
A
Ֆուտբոլի 2021թ խորհրդանշական հավաքականում Մեսսին նշվել է որպես կիսապաշտպան
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը:
Թիմի դարպասապահ է ընտրվել իտալացի Ջանլուիջի Դոնարուման: Պաշտպանության գիծը կազմել են նրա հայրենակից Լեոնարդո Բոնուչին, մարոկացի Աշրաֆ Հակիմին, կանադացի Ալֆոնսո Դևիսը և պորտուգալացի Ռուբեն Դիաշը:
Խորհրդանշական հավաքականի կիսապաշտպանությունը կազմել են բելգիացի Կևին Դե Բրույնեն, Իտալիայի հավաքականի անդամ Ժորժինյոն և արգենտինացի Լիոնել Մեսին, որին սովորաբար ավելի շատ համարում են առջևի, քան միջին գծի խաղացող:
Հարձակման եռյակը ձևավորել են ֆրանսիացի Կիլիան Մբապեն, լեհ Ռոբերտ Լևանդովսկին և պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն:
Միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը չի ներկայացրել նման ընտրության չափորոշիչները