Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի քննչական կոմիտե
A A
Հասարակություն

Մխիթարաշեն գյուղի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից կրակահերթ արձակելու քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն տվյալ պահին վերջինս և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՔԿ-ն։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: