Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Ղազինյանին այս անգամ չառաջադրեցին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ եւ հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաեւ, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ: 

Հիշեցնենք, որ նախորդ նիստերին «Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, եւ նա չէր ընտրվել։