Բացել լրահոսը Փակել լրահոսը
6493355
A A
Հասարակություն

Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը

Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգին:

1970 թվականին Մի-24 ուղղաթիռն օդ բարձրացրած առաջին օդաչուն հենց Կարապետյանն էր` Խորհրդային միության հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու։ Աշխատանքի ընդամենը մեկ տարվա ընթացքում Կարապետյանը յուրացրել է 39 տեսակի (հաշվի առնելով մոդիֆիկացիաները` ավելի քան 100) ուղղաթիռներ, պլանյորներ և ինքնաթիռներ, Երկնքում անցկացրել է ավելի քան 5500 ժամ, թռիչքներ իրականացրել «Մի» ուղղաթիռների բոլոր տեսակներով։