Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արամ Սահարյանի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին: Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային համալսարան, ինչպես նաև համալսարանի՝ քվանտային տեխնոլոգիաների կենտրոն և ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի լաբորատորիա այցելություններին և համալսարանի ու կենտրոնների ղեկավարության հետ հանդիպումներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համագործակցության վերաբերյալ: Կարևորելով աշխարհի առաջատար գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոններում երիտասարդ հայ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ի և Սինգապուրի ազգային համալսարանի միջև արդյունավետ փոխգործակցություն կձևավորվի: