Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Վարդևանյան,Ալիևի երազներն ո՞վ է Քոչարյանին կամ Ձեզ պատմել․ բոլորիդ լավ քուն եմ մաղթում․ Կոնջորյան (տեսանյութ)

«Ով է Իլհամ Ալիևի Երազների մասին պատմել Ռ․ Քոչարյանին կամ Ձեզ, հետաքրքիր է»․ Ազգային Ժողովի այսօրվա նիստում իր ելույթի ժամանակ, այսպես պատասխանեց «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի այն խոսքին, որ Իլհամ Ալիևը Ռ․ Քոչարյանին տեսնում է իր ամենավատ երազներում։

Հայկ Կոնջորյանը խոսելով Ռ․ Քոչարյանի մասին, նշեց, որ երկրորդ նախագահը «վիթխարի» ներդրում է կատարել Հայասատանի համար՝  Արցախը դուրս թողնելով բանակցային գործընթացից։

Ելույթի վերջում վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Ալեն Սիմոնյանի միջև, քանի որ չնայած Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակը սպառվել էր, նա շարունակում էր ելույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։