Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք փողոց դուրս կգանք, բայց պետք է դուրս գանք շատ ավելի  համախմբված․ Սաղաթելյան (տեսանյութ)

«Իրենք ունեն կցորդ քաղաքական ուժեր, իրենց սպասարկող քաղաքական ուժեր, ովքեր ձայներ փախցնելով կմիավորվեն իրենց հետ և կձևավորեն իշխանություն»․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային Ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բացառվում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն  «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմի, ավելացնելով, որ առաջիկայում կլինեն համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերը միավորվելով կկազմեն համայնքային իշխանություն։

Անդրադառնալով իշխանության դեմ պայքարին, ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Մենք փողոց դուրս կգանք, բայց պետք է դուրս գանք շատ ավելի  համախմբված»։

Մանրամասները՝ տեսանյութում։