Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարուժան Ավետիսյանին չթույլատրվեց մեկնել բուժման․ վիճաբանություն «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը չթույլատրեց «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին մեկնել արտերկիր բուժման։

Դատավորների խումբը Տիգրան Սահակյանի նախագահությամբ, տեղում խորհրդակցելով, որոշեց, որ բավարար հիմքեր չեն ներկայացվել, ըստ որի ամբաստանյալի կյանքին վտանգ է սպառնում եւ բուժումը կարող է ստանալ միայն Գերմանիայում։

Այս որոշումը առաջացրեց դահլիճում ներկաների դժգոհությունը։ 

Դրանից հետո վիճաբանություն տեղի ունեցավ դահլիճում ներկաների եւ տուժողի իրավահաջորդների միջեւ։ Այնուհետեւ պաշտպան Աննա Ծառուկյանը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ըստ նրա' առկա է հակասություն ՔՕ եւ Սահմանադրության միջեւ։ Խոսքը վերաբերում է ապստամբելու իրավունքին։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ, իսկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու։