Բացել լրահոսը Փակել լրահոսը
252927381_257854659711940_2112255316735740014_n
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն կբողոքարկի Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

«Հարգելինե՛րս,

քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»։

 

Այս մասին գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայր նախարար, ՔՊԿ անդամ Ռոմանոս Պետրոսյանը։