Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան
A A
Պաշտոնական

Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ․ Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել փաստաբանների օրվա առթիվ, որում ասվում է

Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:

Ես մշտապես նշել եմ, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբաններն իրավապաշտպան աշխատանքի անփոխարինելի գործընկերներ են: Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: