Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանակ սահման զինծառայողներ
A A
Պաշտոնական

Զորամասի մարտական հենակետերում ստուգումներ են իրականացվել

Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։

Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

 Պաշտպանության նախարարություն