Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 6.12.
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ձյուդոյի այս տարվա չեմպիոնները

Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց մրցաշարում ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճել են հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ քաշային կարգ), երևանցիներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Գոռ Կարապետյանը (81 կգ), արցախցիներ Վահագն Չալյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (+90 կգ): Կանանց մրցումներում հաղթել են երևանցիներ Անի Մարտիրոսյանը և Վարսիկ Գրիգորյանը:

Առաջնությանը մասնակցել են 73 մարզիկ և 7 մարզուհի: