Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դաշնակցությունը 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափել չէր․ Մանոյան (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի ժամանակ Ռուսաստանի և հարևան պետությունների վարքագիծն ավելի կոշտ է լինելու։ Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով տարածաշրջանային առկա և հնարավոր զարգացումների մասին։

Արցախի խնդրում այսօր Հայաստանի բանակցային ուժը մնում է ցածր՝ գտնում է Մանոյանը։ Նա նաև նշում է, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, ինչպես մեկ դար առաջ հեռացավ Դաշնակցությունը․ «ՀՅԴ 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափելու մասին չէր խոսում»։

Ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, Մանոյանը գտնում է՝ Թուրքիան որքան մեկուսանա, այդքան ավելի վտանգավոր է դառնալու։

Մանրամանսերը՝ տեսանյութում