Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը երկրորդ հաղթանակը տարավ շախմատի թագի համար մրցամարտում (տեսանյութ)

Դուբայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում այսօր կայացավ 8-րդ պարտիան:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը ռուսական սկզբնախաղում թեթևակի առավելություն ստացավ: Նրա մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, փորձեց ակտիվ խաղալ և պայքարել հաղթանակի համար, սակայն 21-րդ քայլին նա կոպիտ սխալ թույլ տվեց, որից հետո սպիտակների առավելությունն ակնհայտ դարձավ: Նորվեգացի շախմատիստն իրեն հատուկ սառնասրտությամբ պարտիան 46-րդ քայլին հասցրեց հաղթական ավարտի:

Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 5:3` հօգուտ Մագնուս Կառլսենի: Վաղը հանգստյան օր է, իսկ դեկտեմբերի 7-ին նախատեսված 9-րդ պարտիայում սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչին: