Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Հասարակություն

Ծովագյուղում և Սեմյոնովկայում բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները․ Հետք

Ժամը 17-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը Հետքին ասել է, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։

 Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։

 

Մանրամասներն այստեղ