Բացել լրահոսը Փակել լրահոսը
226776 (1)
A A
Պաշտոնական

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. փլուզվել է խոհանոցի պատը

Այսօր՝ ժամը 16։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի խոհանոցի պատը (10 քմ), տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։43-ին։ Հյուրասենյակում այրվել է գույք (2 քմ)։