Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Քննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու, ՀՀ-ում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էին ԱՄԷ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու։
 
Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի տաղավարում կայացել է նախարար Քերոբյանի եւ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։
 
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս։