Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 3-ին Երևանյան խճուղում հայտնաբերել և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 41-ամյա տղամարդու՝ իր «Օպել Աստրա Ջ» ավտոմեքենայով։

Անձնական խուզարկությամբ և մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Տղամարդը հայտնել է, որ զենքը պահում է տանը։ Նրա տանը կից խորդանոցի զննության ժամանակ տղամարդը ներկայացրել է կարճեցված փողով ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

`