Բացել լրահոսը Փակել լրահոսը
263173656_2255492004750390_2463510720020988418_n
A A
Պաշտոնական

3 տասնյակ բջջային հեռախոս՝ որպես հանձնուք բերված սառնարանում

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։

ՔԿ ծառայության հաղորդագրության համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։

Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։