Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-18
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-18 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Բելառուսի Մ-18 թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի Մ-18 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելառուսի այդ տարիքային թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։

Մեր թիմի կազմում գոլերը խեցին Միսակ Հակոբյանը և Կարեն Դավթյանը: Դեկտեմբերի 5-ին կրկին կհանդիպեն իրար հետ։

Նշենք, որ Հայաստանի Մ-18 հավաքականը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 5-ը գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանի ղեկավարությամբ մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։