Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պետությունը խրախուսում է տուֆով ճանապարհների կառուցումը (տեսանյութ)

Ախթալայի Ճոճկան համայնքում 2 տարվա ընթացքում 4 կմ ճանապարհ է կառուցվել տուֆով։ Տուֆով սալապատումը Ճոճկանի ճանապարհների խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակն է՝ նշում է համայնքի ղեկավարը։

Նման եղանակով ճանապարհների կառուցումը արդարացված է մեղմ բնակլիմայական պայմաններով համայանքներում։ 

Տուֆապատ փողոցներ սկսեցին իրականացվել հանրապետության մի շարք բնակավայրերում, պահանջարկն ավելացավ, արդյունքում տուֆ հանքարդյունաբերող սեփականատերերը սկսեցին բազմապատկել հանույթը ու աննախադեպ ավելացնել գինը։ Տուֆի շուկայականն գինն այսօր էլ շարունակում է բարձր մնալ։

Մանրամասները Անկյուն +3-ի ռեպորտաժում։