Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (100)
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ 2 պատվաստում ստացած քաղաքացիների թիվը մոտենում է 500 000-ին. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին:

 

«Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի: Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը  լավանա:

 

Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ  արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»,-նշել է վարչապետը։: