Բացել լրահոսը Փակել լրահոսը
1493631250_2893.thumb_
A A
Պաշտոնական

Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող «Հրազդան» գլխամասային հանգույցի տարածքում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: